25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Պլաստիկ վիրաբույժը այլանդակել է կնոջ դեմքը` “գեղեցկացնող սրսկումներով” /ֆոտո/

Ամերիկուհի Ռաջի Նարինեսինգը դարձել է պլաստիկ վիրաբուժության հերթական զոհերից մեկը: Ինքնակոչ վիրաբույժը կնոջը «գեղեցկացնող սրսկումներ է» արել, ինչից հետո կնոջ դեմքն այնպես է այլանդակվել, որ նա ամաչում է տնից դուրս գալ: Ինչպես պարզվել է, ինքնակոչ-բժիշկը կնոջ դեմք է ներարկել սոսնձի ու գաջի խառնուրդ:

Կնոջ դեմքը սկսել է ուռչել ու ինչ-որ անհասկանալի գոյացություններ են ի հայտ եկել: Դրանից հետո նա եւս մի քանի անգամ ստիպված է եղել վիրահատել դեմքը, սակայն դրանից իրավիճակն այնքան էլ չի բարելավվել:

Հարկ է նշել, որ բժիշկը ձերբակալվել է եւ այժմ գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ