28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարզպետի այցը

 Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արարատի մազրում էր:  Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալն էր:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է  Ղուկասավան համայնքում, ծանոթացել է  տեղի ջերմոցային տնտեսություններին: Ցանքի և խնամքի ագրոտեխնիկական պայմաններին ծանոթանալուց զատ, նրան հետաքրքրել է  նաև, թե որքանով են արդյունավետորեն կազմակերպվում պայքարի աշխատանքները մորմազգի մշակաբույսերի ցեցի դեմ: Մանավանդ, որ եթե նախորդ տարի գյուղացիական տնտեսությունների և մասնագետների համագործակցված աշխատանքի շնորհիվ հաջողվել էր նվազագույնի հասցնել վաղահաս կարտոֆիլի բերքի կորուստը, ապա նույնը հնարավոր չէր ասել լոլիկի ցեցի դեմ պայքարի արդյունավետության մասին:

Թե՛ Հակոբ Համբարչյանի ջերմատանը, ուր լոլիկի թփերն արդեն ձևավորված և շուրջ 20 օր հետո շուկայահանման ենթակա բերքի տակ էին, թե՛  հաջորդ՝ ծաղկի մշակությամբ մասնագիտացված ջերմոցում, ուր եղավ նախարարը, հիանալի բերքից բացի, իսպառ բացակայում էր նաև ցեցի վտանգը:

Օրվա երկրորդ կեսին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, ելույթ  ունեցել  հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների,  դրանցից բխող Արարատի մարզի  գյուղացիական տնտեսությունների խնդիրների և ծրագրերի մասին:

Բարձր գնահատելով նախորդ տարվա ձեռքբերված արդյունքները՝  Սերգո Կարապետյանը մեդալներով ու շնորհակալագրերով է  պարգևատրել  մարզի գյուղատնտեսության առաջավոր մի շարք մասնագետների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ