Նելլին խնդրում է բոլոր բարի մարդկանց
39 ամյա Նելլի Ատոմյանը արդեն 9 տարի ամուսնացած է, սակայն լիարժեք ընտանիք ունենալու համար նրան և ամուսնուն՝ Արմեն Վարդանյանին մի բան է պակասում: Ամուսինները չեն կարողանում երեխա ունենալ:
«Ես երազում եմ մայր դառնալու մասին: Ամեն երեկո, քնելուց առաջ աչքերս փակում եմ և փորձում պատկերացնել այն փոքրիկ էակին, որն ինձ կասի՝ մայրիկ: Այս տարիներին բազմաթիվ բժիշկների եմ դիմել: «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի շնորհիվ ես կարողացա հղիանալ, սակայն հղիությունս ընդհատվեց, երբ պտուղը մոտավորապես 4 ու կես ամսական էր: Այլևս գումար չունենք, որ կարողանամ նորից բուժում ստանալ: Բժիշկը հավաստել է, որ մայր կդառնամ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով: Հույս ունեմ, որ աշխարհում կան բարի մարդիկ և բարերարներ , ովքեր կօգնեն ինձ գտնել համապատասխան գումարը: Աստված թող օրհնի բոլորի բալիկներին: Կանխավ շնորհակալ եմ»,-Henaran.am-ի միջոցով իր խնդրանքը փոխանցեց Նելլի Ատոմյանը:
Հեռ. 093-10-80-12