Ինչու Սինդի Քրոուֆորդը երբեք մերկ չի նկարահանվի
Հանրահայտ մոդել Սինդի Քրոուֆորդը թեեւ արդեն 47 տարեկան է, սակայն շատ 20-ամյա աղջիկներից ավելի լավ տեսք ունի: Նրան բազմիցս հրավիրել են մերկ եւ կիսամերկ ֆոտոսեսսիաների, սակայն միշտ մոդելը մերժել է:
Իհարկե, շատ տարիներ առաջ սինդին իր մարմնով զարդարել է Փլեյբոյի շապիկը, սակայն երեխաների ծնվելուց հետո նա այլեւս երբեք չի մերկացել: Պատճառն այն է, որ Սինդին կարծում է, որ իր 14-ամյա որդի Փրեսլին եւ 12 ամյա դուստր Կայան կամաչեն` տեսնելով իրենց մայրիկի մերկ լուսանկարը ամսագրի շապիկին:
Նա ասել է, որ երբեք այնպես չի անի, որպեսզի իր երեխաներն ամաչեն իրենց մայրիկի համար: