28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Աստծո պայմանը՝ ինչ անել խնդրվածը ստանալու համար

Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է: Ամեն ճյուղ, որ իմ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առաւել ևս պտղաբեր լինի: Դուք արդեն իսկ մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ ասացի: Մնացեք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ. ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք՝ եթե իմ վրայ հաստատված չլինեք:

Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող: Եթե մեկը իմ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի և կչորանա, և այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի:

Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցեք Աստծուց, և ձեզ կտրվի: Իմ Հայրը փառավորված կլինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք:
Ինչպես իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրո մեջ հաստատո՛ւն մնացեք:

Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ նրա սիրո մեջ: Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը լիակատար լինի:

Այս է իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ: Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտե, թե տերն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ: Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, և ինչ էլ որ իմ անունով Հորիցս խնդրեք, ձեզ տա: Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց»:

Ավետարան ըստ Հովհաննեսի 15

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ