20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կնոջ մարմին եմ ուզում գրկել…

Բանաստեղծություն

Լսեցի մի տղամարդու մասին
ով այնքան գեղեցիկ է բառերն արտաբերում
որ միայն անուններ տալիս
կանայք տրվում են նրան:
Եթե ես համր եմ քո մարմնի կողքին
մինչ լռությունը փթթում է ինչպես ուռուցքը շուրթերի վրա
պատճառն այն է որ լսում եմ թե ինչպես է մեկը
բարձրանում աստիճաննորով
ու կոկորդը մաքրում դռան մոտ:

 

Երգ

Համարյա քնեցի
մոռանալով այն չորս
սպիտակ մանուշակները
որոնք դրեցի քո կանաչ սվիտերի
կոճականցքերի մեջ
ու ինչպես հետո համբուրեցի քեզ
և դու ինձ համբուրեցիր
ամոթխած կարծես թե ես
երբեք չեմ եղել քո սիրեցյալը

 

Կնոջ մարմին եմ ուզում գրկել

Կնոջ մարմին եմ ուզում գրկել,
Քանզի սերս հեռու է տակավ:
Վաղը ևս նե չի գա ինձ մոտ
Ինչպես որ այսօր չեկավ:
Ոչ ոք չունի այդպիսի
Մարմին կատարյալ ու հավերժ,
Բայց այնքա՜ն, այնքա՜ն հեռում է նե,
Իսկ ես մենակ եմ անվերջ
Ասես գլուխգործոց նե լինի
Դղյակում հեռավոր, հուրհրան,
Որտեղ ուխտավորներն են շարվում,
Քահանաներն՝ արտագրում ներան։
Ավաղ, չեմ կարող այս երկար
Ճամփան կտրել ու անցնել,
Ոչ էլ պինդ-պինդ գրկելով
Զգացմունքներս ներան հանձնել։
Կնոջ մարմին եմ ուզում գրկել-
Տաքուկ, քաղցրաբույր ու փայլուն։
Ամբողջ գիշեր ոտքերիս շուրջ
Սառը կմախքներ են քայլում։

 

Երբ ամեն ինչ ունեմ

Դու վախենում ես որ կհեռանամ։
Ես քեզ չեմ լքի։
Միայն օտարականներն են ճամփա ելնում։
Երբ ամեն ինչ ունեմ,
չունեմ գնալու տեղ: 

Լենըրդ Քոհեն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ