14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պահակներն ընդդեմ համայնքի ղեկավարների

Վաղը՝ փետրվարի 7-ին կավարտվի  Տավուշի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի,Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի համայնքներում մարտի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին թեկնածուների առաջադրումը:

Henaran.am-ը առաջադրման ավարտից հետո կանդրադառնա թեկնածուներին: Հետաքրքիր է, որ երկու համայնքում գործող գյուղապետերի դեմ առաջադրվել են դպրոցի եւ գյուղապետարանի պահակները:

Արարատի մարզի Եղեգնավան համայնքում գործող գյուղապետ, անկուսակցական Հովսեփ Ղազարյանի դեմ կպայքարի գյուղապետարանի պահակ, անկուսակցական Գեղամ Սարգսյանը: Ի դեպ, գյուղապետի թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն:

Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղական համայնքի ղեկավարի աթոռի համար կպայքարեն ՀՀԿ-ական, գործող գյուղապետ, ինքնաառաջադրված Ջիվանշիր Բեկլարյանն ու նույն գյուղի դպրոցի պահակ, անկուսակցական, ինքնաառաջադրված Օլեգ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ