02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ուսանողի տուն» հանրակացարանում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ` ապրիլի 15–ին, ժամը 13։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ուսանողի տուն» հանրակացարան, որտեղ թիվ 314 սենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։

Պարզվել է, որ տղան Գյումրի քաղաքում հաշվառված 19-ամյա Դավիթ Մ.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու համար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական բաժնի 2-րդ կուրսում։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում տղայի մահվան փաստով։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ