24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատշգամբից վայր ընկած երեխան մահացել է

Երեկ  Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական առողջության կենտրոնից Երեւանի  «Սուրբ Աստվածամայր»   բժշկական կենտրոն  տեղափոխված 2.5 տարեկան երեխան մահացել է: 

Հիշեցնենք, որ  Գյումրիում շենքի 4-րդ հարկից վայր ընկած 2,5 տարեկան  Էդգար Հակոբյանը  կախվել էր պատշգամբի ճաղավանդակներից ընկած խաղալիքին նայելու և գլխիվայր ընկել էր: 

Երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական

 հիվանդանոց: Տեղում վերակենդանացման միջոցառումներ են արել, սրտի մերսում է կատարվել, միացվել է արհեստական շնչառության սարքին, Գյումրիի բժիշկներին միացել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները, իսկ ավելի ուշ երեխային տեղափոխել էին Երևան, որտեղ և փոքրիկը մահացել է, առկա են եղել կյանքի հետ  անհամատեղելի վնասվածքներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ