06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սուրբ Հայր Պիոյի մարգարեությունը աշխարհի վերջին ժամանակների մասին

Սուրբ հայր Պիոն անցյալ դարի վիրակիր սրբերից էր, ով 1918 թվականից Հիսուսի վերքերի նշաններն էր կրում իր մարմնի վրա։ Իսկ իր ննջումից հետո (1968 թ.) մինչ այժմ նրա մարմինը մնացել անփուտ, այսինքն չի ապականվել, ինչպես բոլորի հետ է կատարվում մահվանից հետո։
Նա 1913 թ. Տիրոջից հետևյալ մարգարեությունն է ստացել, ինչը վերաբերվում է աշխարհին սպասվող վերջին ժամանակների և մեղավորների պատժին։

Հիսուսն ասել է. «Ձեր սերունդը պետք է վկան լինի սարսափելի պատժի։ Իմ հրեշտակները առաջադրանք ունեն ոչնչացնել նրանց, ովքեր ծաղրում Ինձ և չեն հավատում Իմ տված մարգարեություններին ու հարատևում են մեղքի մեջ։ 

Երկնքից հրե փոթորիկ է իջնելու երկիր ու կտարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Անդադար անձրևներն, ամպրոպներն ու երկրաշարժերը կծածկեն երկիրը։ Երեք օր անընդմեջ հրե անձրև կլինի, որպեսզի ցույց տրվի, որ Աստված ամենայնի Արարիչն է։ Նրանք ովքեր հուսում են ու հավատում Իմ խոսքերին, թող չվախենան տարածվող լուրերից, որովհետև ԵՍ Նրանց չեմ լքի ու ոչինչ չի պատահի նրանց, ովքեր Իմ հովանու տակ են, ու Իմ Մոր պաշտպանությունը կփնտրեն ։ Որպեսզի պատրաստվեք այդ փորձությանը, ԵՍ ձեզ նշաններ ու հրահանգներ կտամ . այդ գիշերը շատ ցուրտ կլինի, սաստիկ քամի և ուժեղ ամպրոպ։ Փողոցում ոչ մեկի հետ մի խոսեք։

Փակե՛ք պատուհաններն ու դռները։ Ծնկի եկեք խաչելության առջև, ապաշխարե՛ք զղջումով , աղոթե՛ք ու Իմ Մոր պահպանությունը խնդրեք ։ Երկրաշարժի ժամանակ փողոց մի նայեք, որովհետև Իմ Հոր բարկությունը սուրբ է, ու դուք չեք կարող տանել այդ բարկության տեսարանը։ Երրորդ գիշերը կդադարեն երկրաշարժն ու կրակը, և հաջորդ օրը արևը դուրս կգա։ Հրեշտակները երկնքից կիջնեն ու խաղաղության ոգին կբերեն երկիր։ Մարդկության մեկ երրորդ մասը կոչնչանա»։ 

Սուրբ հայր Պիոն ասաց. «Աշխարհն իր վախճանին է մոտենում, մարդիկ լքել են ճիշտ ճանապարհը՝ հաճույք փնտրելով բռնությունների մեջ ։ Ահավոր ժամանակներ կգան, և ես այլևս չեմ կարող խնդրել մարդկանց համար։ Աստվածային ողորմությունը վերջանում է։ Մարդը ստեղծված էր, որպեսզի սիրեր կյանքը, բայց սկսեց ոչնչացնել հենց այդ կյանքը։ Երբ երկիրը տրվեց մարդուն, այն գեղեցիկ այգու էր նման, բայց մարդն այն վերածեց թույնով լի աղբանոցի։ Դժբախտաբար այլևս ոչինչ չի օգնի։ Վերևից անհրաժեշտ է տոտալ ու կտրուկ միջոցներ։ 

Պատրաստ եղեք երեք օր բացարձակ մթության մեջ ապրելու. այդ օրերը շատ մոտ են։ Երեք խավար օրերի ընթացքում դուք մեռածների նման կլինեք. առանց կերակուրի ու ջրի։ Հետո կվերադառնա լույսը, բայց շատերն այն չեն տեսնի։ Շատ մարդիկ սարսափահար և աննպատակ այս ու այն կողմ կվազվզեն։ 

Կասեն արևելքում փրկություն կա, ու մարդիկ այն կողմը կվազեն, բայց կընկնեն խորխորատը։ Կասեն արևմուտքում փրկություն կա, ու մարդիկ այդ կողմը կվազեն, բայց կընկնեն հնոցը։
Երկիրը կցնցվի ու մեծ տագնապ կլինի։ Երկիրը հիվանդ է։ Կլսեք ինչպես է երկրաշարժը վիշապի նման ամեն կողմ սողում։ Շատ քարեր կթափվեն ու բազում մարդիկ կմահանան։ Դուք կնմանվեք մրջյունների։ Մարդիկ մի կտոր հացի համար իրենց աչքերը կհանեն։ Բոլոր խանութները կքանդվեն ու կոչնչանան։ Դժբախտ կլինեն նրանք, ովքեր այդ մութ գիշերներին կմնան առանց մոմի ու մի կուժ ջրի, իսկ առաջիկա երեք ամիսներին նաև առանց անհրաժեշտ իրերի և կերակուրի։ Աշխարհագրական քարտեզից հավետ կվերանա մի մեծ երկիր, ու նրա հետ կվերանա մարդկության պատմությունն ու հարստությունը։  

Մարդը մարդու հանդեպ սերը վերածվել է դատարկ խոսքերի։ Ինչպե՞ս եք ուզում, որ Հիսուսը ձեզ սիրի, եթե դուք չեք կարողանում սիրել նույնիսկ այն մեկին, ում հետ դուք նույն սեղանի շուրջը հաց եք ուտում։ Այդ օրերին Աստծո բարկությունից ոչ թե գիտության մարդը կպահպանվի, այլ միայն սրտի մարդիկ։

Ես տարակուսանքի մեջ եմ, չգիտեմ ինչ անեմ, որպեսզի մարդկությունը խելքի գա, եթե այսպես շարունակվի, ապա Աստծո բարկությունը կիջնի որպես ահավոր ամպրոպ։  Երկրի վրա մի երկնաքար կընկնի, երկիրը կցնցվի ու ավելի շատ ավերածություններ կլինի, քան թե պատերազմից, ու շատ բաներ կվերանա աշխարհի երեսից. սա կլինի որպես նշաններից մեկը։ Մարդիկ ահավոր փորձության կենթարկվեն, շատերը գետերի հորձանքներից կմեռնեն, շատերը կմոխրանան կրակից, իսկ շատերն էլ թունավորումից կմահանան. Ես կլինեմ նրանց մոտ, որոնց սրտերը մաքուր են»։

Հայր Պիոն ասում է. «Պատրա՛ստ եղեք, այս ամենը ինչ որ ասացի, անպայման կկատարվեն։ Ես խնդրում եմ բոլորիդ աղոթել ամբողջ աշխարհի համար։ Ողբերգական պահեր կունենաք. զգույշ եղեք մայիս ամսում։ Տեսնում եմ երկրաշարժեր ու ջրհեղեղներ, շատ արյուն եմ տեսնում։ Աղոթե՛ք, աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ ողորմությունը ինչ-որ բան խնայի։ Աղոթեք երեք օրվա բացարձակ մթության մեջ, ու մի վհատվեք։ Ես օրհնում եմ ձեզ։

Թող Աստված օգնական լինի ձեզ, որովհետև օգնությունը ձեզ շատ անհրաժեշտ կլինի։ Աղոթե՛ք, աղոթե՛ք, աղոթե՛ք ու պատրաստվեք։ Ես արդեն ասացի ձեզ, որ շատ անհրաժեշտ բաներ կպակասի. գոնե երեք ամսվա համար պաշար պահեստավորեք ։ Ամեն բան կկատարվի կարճ ժամանակվա ընթացքում։ Մինչև սա դուք հասկանաք, ամեն բան ձեր գլխին կթափվի։ Մարդկությունը անդունդի եզրին է։ Աշխատեք միմյանց մոտ լինել, ու միմյանց օգնել, որովհետև ձեզ օգնություն շատ անհրաժեշտ կլինի։

Հիսուսի վերադարձը մոտ չէ բայց քիչ է մնացել. պատրաստվե՛ք։ Ես տագնապած եմ։ Շատ մարդկանց առջև անդունդն է բացվել բայց նրանք չեն տեսնում այն»։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Այս մարգարեական պատգամը սուրբ հայր Պիոին տրվել է անցյալ դարի հիսունական թվականներին¸ որպես զգուշացում այս ապրող սերնդին¸ որպեսզի իմաստուն լինենք ու մենք էլ պատրաստվենք ապաշխարությամբ ու մեղքերի խոստովանությամբ մեր սրտերը մաքրենք ու սուրբ Հաղորդությամբ հավիտենեական Կյանքին պատվաստվենք, քանի որ մաքուր սրտեր ունեցողները անձամբ Հիսուսից օգնություն պիտի գտնեն այդ ահեղ օրերին։ 
Իսկ վերջում հայցենք մեր սուրբ Մոր՝ Մարիամ Կույսի օգնությունը ու աղոթենք .

ՔՈ ԱՌՋԵՎ ԵՆՔ ԸՆԿՆՈՒՄ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵՎ ԱՂԱՉՈՒՄ ԵՆՔ ԱՆԱՐԱՏ ԿՈՒՅՍԻԴ, ԲԱՐԵԽՈՍԻ՜Ր ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒԴ ՄՈՏ , ՈՐ ՓՐԿԻ ՄԵԶ ԱՅԴ ԳԱԼԻՔ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԱՀԱՌԻԹ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ. ԱՄԵՆ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ