«…. Ու ես ուխտի կերթամ …»
Հայտարարություն
Սիրելի բարեպաշտ հայորդիներ,
Լրացավ մեր ազգի մեծանուն և հռչակավոր սուրբի ՝ Սուրբ Հովհաննես Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի գահակալության 1300 ամյակը:
Նա այն բացառիկ հայրապետներից է, որին ժողովուրդը սրբացրել է դեռևս իր կենդանության օրոք: Նրա սուրբ և հրաշագործ շիրիմը գտնվում է Գուգարաց թեմի Օձուն գյուղի մոտ գտնվող Արդվի գյուղում:
Ամեն տարի ապրիլի 17-ին նրա հիշատակի օրը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Արդվի գյուղի Սուրբ Հովհաննես վանք՝ սուրբի շիրիմին: Ուստի, «…. Ու ես ուխտի կերթամ …» կարգախոսով հորդորում ենք հատկապես մեր բարեպաշտ ու նախանձախնդիր երիտասարդությանը միասին ուխտով և աղոթքով նշանավորել մեր մեծ սուրբի հիշատակը հանուն մեր հայրենիքի և եկեղեցու անսասանության:
Այդ օրը ժամը 10:30-ին Արդվի գյուղի Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի մատուռ-դամբարանում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կմատուցվի Ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ:
Դիվան Գուգարաց թեմի