24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երախտապարտ ենք Թուրքիայի առաջնորդներին և բանակին. Աթեշյան

Ստամբուլում Թուրիքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։ Միջոցառումը կազմակերպվել է Ստամբուլի Շիշլի շրջանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների համար։

Ընդունելությանը ներկա են եղել ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանը, պատգամավոր Ահմեթ Համդի Չամալըն, Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեդ Միսբահ Դեմիրջանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրիքայի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, հայ բողոքական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբաբաօղլուն, Շիշլի շրջանի մուֆթին, հայ համայնքի հասարակական կառույցների և սպորտային ակումբների ներկայացուցիչներ, եկեղեցականներ։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱԶԿ-ի Շիշլիի շրջանային կառույցի ղեկավար Օմեր Ֆուաթ Գյունդայը։ Նա նշել է, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը եղել է տարբեր կրոնների, դավանանքների ու մշակույթների կենտրոն, ինչը հպարտություն է ներշնչել այդ հողերի զավակներին: 

«Այսօր էլ մենք ենք կարողանում միասին լինել՝ առանց կրոնի, լեզվի, ռասայի և  դավանանքի խտրականություն դնելու»։

Ելույթ է ունեցել նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը՝ ընդգծելով, որ կրոնական տոները սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ ապրելու կոչ են։

Աթեշյանը երախտագիտության խոսքեր է ասել թուրքական բանակի, Թուրքիայի առաջնորդների հասցեին։

«Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոնք ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»։
 

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ