16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

«Աշոտ դուրս գանք, խոսենք…». դատավորը` «Սասնա ծռեր»-ի անդամին արգելեց խոսել

Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում քննվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով այսօրվա նիստը լարված մեկնարկեց, քանի որ կտևուկ վատացել էր Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը:

«Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանը բարձրախոսը վերցրեց հայտարարություն անելու համար, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը արգելեց խոսել: Նա կատակելով դիմեց Պետրոսյանին.«Աշոտ դուրս գանք խոսենք` , կարաժամկետ դատական սանկցիաներ ամբաստանյալների նկատմամբ: Սանկցիաները կիրառում են ամենաշատը մինչև տվյալ դատական նիստի ավարտը դահլիճից հեռացնելով:

Հիշեցնենք՝ Արտուշ Գաբրիելյանի վարույթում է գտնվում ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող 11 ամբաստանյալների`Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Վարդգես Գևորգյանի, Խաչատուր Գիչյանի և Մանվել Աթոյանի գործը:

Նրանք մեղադրվոմ են 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, շենք շինություններ գրավելու, պատանդներ պահելու, ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու, պատանդներին ու գրաված շինություններն ազատելու պայմանով իշխանության ներկայացուցչին որոշակի պահանջներ պարտադրելու համար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ