25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախի փողոց Գլենդելում. մեծ և աննախադեպ իրարանցում/ֆոտո/

2018 թվականի մարտի 13-ը ԱՄՆ Գլենդել քաղաքում բնակվող հայերի համար պատմական օր էր: Կալիոֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվեց` Արցախի փողոց:

Նշենք, որ Գլենդելի քաղաքային խորհուրդն անցկացված  քվեարկությամբ որոշել է քաղաքի փողոցներից մեկն Արցախի փողոց վերանվանելու գործընթաց սկսել։ Որոշումն ընդունվել է միաձայն։
ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.«Հաղթանակ եմ համարում կատարվածը, քանի որ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայն անպարտելի է: Պատկերացնում եք մեր թշնամի թուրքերի ապրումները: Ցեղասպանության ճանաչման գործընթացի շրջանակներում` սա ապրելու և պայքարելու լրջագույն երաշխիք եմ համարում»,-նշեց Հարութ Բոգարյանը:

Հայապահպանության և պայքարելու իրենց մարդասիրական ծրագրերով հայտնի «Հայկական մոտոցիկլետի ակումբ»-ի (ARMENIAN BRIGADE) անդամները յուրովի են կիսել իրենց ուրախությունը: Նրանք ակումբի նախագահ Սամ Նաջարյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ներկա են գտնվել փողոցի հիմնադրման պաշտոնական արարողությանը:

«Միացյալ հայ երիտասարդների միության» ջանքերը ապարդյուն չեն անցել և նրանք արժանապատվորեն ներկայացրել են նախաձեռնության խորհուրդն ու կատարված աշխատանքը:

Հայ բայքերները ընդգծում են` սա սկիզբն է ու իրենք նախաձեռնելու են  այլ նահանգներում բնակվող հայերի համար ևս խորհրդանշական վայրեր անվանելու գործընթաց:

29243973_1200343960101710_5309397477068111872_o (1)

29261287_1200342263435213_8356416782029815808_o

29261175_1200344076768365_8223899727935045632_o

 

 

 

29250026_1200344020101704_2137925378671378432_o
 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ