26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանի գործով մեղադրողը նոր բացահայտում արեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը:

Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներից ազատամարտիկ Հրայր Թոփչյանը:

«Գաղտիք չէ, որ այս դատական գործընթացն իր բնույթով ընդգծված քաղաքական է: Այստեղ կատարվող ամեն բան այդ տեսանկյունից է դիտարկվում: Սա նախապես ծրագրված ու կազմակերպված գործողությունների շղթա է»,-իր խոսքում նկատեց  Հրայր Թոփչյանը:

Թոփչյանը ընդգծեց`գործում որպես  իրեղեն ապացույց առկա ինքնաձիգերի փորձաքննությունը կատարվել է կոպիտ խախտումներով. «Եթե սա կազմակերպված չլիներ, ինձ ձերբակալելուց հետո խախտումներով փորձաքննություն չէր իրականացվի: Կեղծ ապացույցների հետ գործ ունենք»:

 Թոփչյանը նշեց, որ  2016թ. հունիսին, երբ առաջին անգամ հարցաքննվել է, հայտնել է քննիչներին, որ բացի Սեֆիլյանի այս «խմբից», իր իսկ տրամադրության տակ են եղել նաեւ երկու անձինք. «Առաջին հայացքից գուցե արտառոց ոչ մի բան չկա ասածիս մեջ, բայց արտառոցը քննիչների պահվածքն է: Փոխանակ ի գիտություն ընդունեին ասածս ու զբաղվեին Արտաշին եւ Ռուբիկին հայտնաբերելով, ոչ մի բան չարեցին: Եթե նրանք իմ մարդիկ են, ինչո՞ւ չեն հայտնաբերվել: Եթե չեն հայտնաբերվել, ուրեմն նրանց անունները չպետք է օգտագործվեին իմ դեմ որպես ապացույց»:

 «Ես չեմ եղել «խմբի» համակարգող, չեմ հասկանում, թե ինչու են ինձ այդ կերպարում ներկայացնում: Սա արհեստականորեն սարքած գործ է»,-ընդգծեց Հրայր Թոփչյանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: Սաֆարյանը եւ Սեֆիլյանը մեղադրվում են նաեւ զանգվածային անկարգություններ ծրագրելու մեջ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ