«Զնված խմբի» պարագլուխը 3 երեխայի հայր է. պահանջում են
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «Զնված խմբի» գործով դատական նիստը:
«Զնված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց վերադարձնել Արթուր Վարդանյանից առգրավված դրամական միջոցները՝ 13 հազար դոլար, 3500 եվրո եւ 750 հազար դրամ:
Պաշտպանը նշում է, որ այդ գումարն իրեղեն ապացույց չէ, սակայն նախաքննության մարմնի կողմից առգրավվել է: Դատավորը արձագանքեց, որ եթե ուզենան էլ գումարը վերդարձնել՝ չեն կարող, քանի որ այդ գումարը դատարանում չէ:
Փաստաբանը ընդգեց` Արթուր Վարդանյանն ունի ընտանիք, երեք երեխա ու այդ գումարն անհրաժեշտ է նրա ընտանիքին:
Դատավորն ասաց, որ այդ միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ: