15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմը կվերսկսվի նախորդից ոչ պա­կաս ծավալներով. 168 Ժամ

«Հայկական կողմը պետք է ուշադիր հետևի ադրբեջանական կողմի անցկացրած բոլոր զորավարժություններին, օգտագործվող զինտեխնիկային, դրանց հնարավորությունների իրացմանը: Հայկական կողմի հա­մար դա լուրջ բազա կարող է դառնալ հետագայում հնարավոր ռազմա­կան գործողությունների դեպքում, ներկայումս նման գործողություն­ների վտանգ չկա»,- ասել է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի վտխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկա­վար Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող հնգօրյա մասշտաբային զորավարժություններին: Ըստ նրա՝ այս զորա­վարժությունները ԼՂ հակամարտության հետ կապ չունեն:

Դրանք, Եվսեևի համոզմամբ՝ իրականում պլանային են, քանի որ Ադրբեջանը կրկին սպառազինություն է ստացել, ժամանակ առ ժամանակ փոփոխվում է զորքերի կազմը, և անհրաժեշտ է, որ բոլոր զինծառայողները կարողա­նան տիրապեւոել ժամանակակից սպառազինությանը, կարողանան այն կիրառել լեռնային զոտիներում:

 Նրա խոսքով՝ զորքերը պետք է հարմար­վեն այդ սպառազինությունների կիրառությանը դժվար պայմաններում, այդ նպատակով են կազմակերպվում զորավարժությունները: «Հակառակորդի անցկացրած զորավարժությունները Հայաստանի համար հատկապես կարևոր են՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանա­կան կողմն անընդհատ հանդես է գալիս պատերազմի վերսկսման դիրքերից, և հայկական կողմը պատերազմի պետք է պատրաստ լինի ցան­կացած պահի, քանի որ Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ առաջարկները, հե­տաքննական մեխանիզմները և բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ հնարավոր է պատերազմի վերսկսման փորձ լինի նախորդից ոչ պա­կաս ծավալներով ապագայում»,- ասել է ռազմական փորձագետը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ