02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վլադիմիրը ապրիլյան դեպքերի առաջին զոհն էր

Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Մելքոնյանն ապրիլյան դեպքերի առաջին զոհն էր:

Արյունով գրվեց բախտը մեր ազգի :Արյուն հեղեղեց երկիրը հայի, գետեր հոսեցին հայի արյունով, գետեր լցվեցին անմեղ զոհերով …

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին դեռ շատ են խոսելու ու գրելու: Նրանք՝ այդ երիտասարդ տղաները, մեկ օրում դարձան մեր պատմության լեգենդները:Ինչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ,հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում: 

Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը ծնվել է Գյումրիում 1996 թվականի հունիսի 23-ին; Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցում:Ընտանիքի կրտսեր որդին էր: Նրա հայրըՙ Աշոտը, մասնակցել է 1992 թվականի Արցախյան գոյամարտին: Ծանր հիվանդացել է եւ 1994 թվականին, երբ հրադադար հաստատվեց, համաձայնվել է զորացրվել եւ վերադառնալ ընտանիք: Նա անբուժելի հիվանդությունից 1998 թ. մահանում է: Վլադիմիրը իր հորից է ժառանգել ուժեղ կամքը, մարտական ոգին:

Մայրը՝ Սվետլանան, պատմում էր – փոքրուց Վլադիմիրը միշտ բակային խաղերի՝ կռիվ-կռիվ խաղերի կազմակերպիչն էր, բակի ընկերների մոտ հպարտորեն ցույց էր տալիս հոր պատերազմի տարիներին վաստակած շքանշանները: 2014 թվականի հուլիսի 2-ին մեկնում է ծառայության ԼՂՀ ՝Մարտակերտ .այնուհետև տեղափոխվում Թալիշ: 

2016 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստանում:ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ;

Երբե՛ք և ոչ մի տեղ` առանց հոգևոր Հայրենիքի: Քրքրի՛ր ազգերի պատմությունը և երես առ երես պիտ հանդիպես հետևյալ ճշմարտության. ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով են սրբում իրենց երկիրը և ապա այդ սրբացած հողի վրա բարձրացնում շենքն իրենց անկախության: Այո՛, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայրենիք: Այլ կերպ չի ստեղծվել և ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծվելու և յոթնիցս սրբազան քո՛ Հայրենիքը:

Հայաստանը մենք ենք` ես և դու, մեզանով է մեր հայրենիքը կանգուն, մենք ենք նրա ապագան, նրան շենացնողն ու պաշտպանողը, ուրեմն եկեք լինենք միասնական` աշխարհի տարբեր անկյուններում գտնվելով հանդերձ, ուս ուսի տված պայքարենք ու պաշտպանենք մեր հայրենիքը, չմոռանանք մեր ազգը, կրոնը, մեր լեզուն ու արժանիքները: ՈՒ միշտ հիշենք` ինչ էլ լինի, Հայաստանը կհաղթի, Հայաստանը կապրի։

«Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ