15 Մարտի, Saturday, 2025
KFC

Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը կվերացնի թուրքական լոլիկի ներմուծման արգելքը

Այն բանից հետո, երբ  Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) թույլատրեց թուրքական մի շարք գյուղմթերքների ներմուծումը Ռուսաստան,  թուրքական կողմն այժմ ակնկալում է, որ նմանատիպ քայլ կլինի նաև լոլիկի հարցում։

Միջանկյալ նշենք, որ  Россельхознадзор-ի մամուլի խոսնակ Յուլիյա Մալենոն հայտարարել է, որ մարտի 5-ից թույլատրվելու է Թուրքիայից Ռուսաստան ներմուծել պղպեղ, սմբուկ, հազար, նուռ, դդմիկ, դդում, որոնց նկատմամբ արգելք էր գործում։

Նշվում է, որ  մինչ վերոնշյալ գյուղմթերքների նկատմամբ ներմուծման արգելք սահմանելը, Թուրքիան դրանց արտահանման արդյունքում 100մլն դոլարի շահույթ էր ստանում։

Թեմայի շուրջ խոսել է Թուրքիայի «Սևծովյան արտահանողների միության» հիմնադիր նախագահ Մուստաֆա Սաթըջըն։

«Թուրք արտահանողները գոհունակությամբ ընդունեցին Ռուսաստանի կողմից արված վերջին քայլը։ Այս որոշմամբ՝ մենք կկարողանանք  100մլն դոլարի արտահանում իրականացնել։  Ինչպես գիտեք,  ոչ բոլոր մեր ընկերություններն են կարողանում  լոլիկ արտահանել Ռուսաստան։ Պետք է վերջ դրվի լոլիկի ներմուծման հարցում  արգելքին»,-ասել է Սաթըջըն։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայի օդուժը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական «Su-24» ռազմական ինքնաթիռը, պաշտոնական Մոսկվան Թուրքիայի նկատմամբ սկսեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել։  Արգելվեցին մի շարք թուրքական ապրանքատեսակների ներմուծումը Թուրքիայից։
Արգելքները աստիճանաբար վերացվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներողություն խնդրեց տեղի ունեցածի առնչությամբ։

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ