16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքում է Պենտագոնի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում Աֆրինի շուրջ:

Պենտագոնի խոսնակ գնդապետ Ռոբերտ Մենինգը հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Թուրքիան բանակցում են Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում, որտեղ Թուրքիայի ԶՈՒ-ն իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան, բռնության աճը կանխելու համար:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյ հայտարարել է, որ Մենինգի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը:

«Թուրքիան ԱՄՆ-ի հետ Աֆրինի հարցով որևէ դիվանագիտական քննարկում չի վարում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը փետրվարի 15-16-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ երկու երկրների միջև Սիրիային վերաբերող խնդիրները հաղթահարելու նպատակով հնարավոր է մշակել մի մեխանիզմ, և դրա շրջանակներում առաջնահերթությունը տվելու է Մանբիչին»:

Աղբյուր`    ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ