23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արագ օգնություն

Ձեր կյանքի մեջ ոչինչ չի կարող պակաս լինել, որովհետև իրականության մեջ ամեն ինչ ձերն է. պակասը` միայն այս ճշմարտությունը ճանաչելու ձեր հավատքի մեջ է: Դուք նման եք ցնցոտիների մեջ ապրող թագավորների զավակների, երբ իրենց կողքին ամեն տեսակ բարիքներով լեցուն շտեմարաններ կան:

Ավելի շատ աղոթեք հավատքի համար, ինչպես որ իր ծարավը հագեցնելու համար` անապատում հայտնված մարդն է աղոթում ջրի համար: Օգնությունը չափազանց արագ կգա. արագ ու անխափան: Գիտե՞ք` ինչ է նշանակում վստահ լինել, որ Ես երբեք ձեզ հուսախաբ չեմ անի. կարողացեք այնքան վստահ լինել, որքան որ վստահ եք, թե ահա շնչում եք: Մարդը առհասարակ շատ տկար հավատք ունի. չափազանց թույլ հավատք: Կարո՞ղ եք Ինձ վստահել թեկուզ այնքան, որքան վստահում եք մի բարեկամի, որը հավաստիացնում է, թե օգնություն կուղարկի շուտով: Անխոնջ եռանդով ամեն օր աղոթեք, որպեսզի ձեր հավատքը ավելանա:

 

 

«Աստծո կանչ»-ը գրքից

Հեղինակ` երկու անծանոթ կանայք
Արևմտահայերենից փոխադրեց բանաստեղծ Սուրեն Պողոսյանը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ