30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը. Կամո Արեյան

Ստեղծվել է մասնագիտական խումբ, որը փլուզված վայրում պետք է կատարի թե՛ ակնադիտական, թե՛ մասնագիտական հետազոտություն՝ ստուգելու շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, շենքի, միջնահարկերի, աստիճանավանդակի ամբողջ վիճակը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն՝ անդրադառնալով Վրացական 10 հասցեում գտնվող շենքի փլուզմանը:  

«Սա զուտ մասնագիտական աշխատանք է, որի արդյունքում կպարզվեն պատճառներն ու հանգամանքները, որի վերաբերյալ ես ոչինչ ասել չեմ կարող, ո՛չ մասնագետ եմ, ո՛չ էլ լիազորված մարդ:

 Ես վարկածային դիտարկումների չեմ հետևում, հետաքննության արդյունքները կփաստեն պատճառների մասին»,-հավելեց նա:
«Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, ուրեմն պետք է փորձենք կարգավորել ժամանակավոր կեցության հարցը՝ բարեկամների մոտ, եթե չունեն դրա հնարավորությունը, մենք վարչական շրջանի աշխատակիցների հետ մի բան կկազմակերպենք, բայց այն դեպքում, եթե հաստատվի, որ անվտանգությունը երաշխավորված չէ»,-եզրափակեց Կամո Արեյանը:

Հիշեցնենք, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները:

Զոհեր և տուժածներ չկան:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ