Ցավոք…
«Եթե դու չգիտես թե ի վերջո ինչ ես ուզում, ինչն է քեզ համար թանկ, հարազատ, ցանկալի, կարևոր, ապա իդեալների, ձգտումների, երազանքների մասին մոռացիր կամ ծալիր ու մի կողմ դիր…Բայց երբ զգաս, որ քո ոտքի տակ արդեն ամուր հող կա, երբ զգաս և կարևորես այն ինչին ձգտում էիր, ինչը շատ թանկ ու հոգեհարազատ է քեզ, ապա այն ժամանակ հիշիր իդեալի մասին…Գնա անվարան, գնա խելահեղ, բայց կշռադատված ու խելացի…
Իսկ ինչ անե՞ս…Կանգնես կյանքի հերթում և սպասես մինչև հասնի ժամանա՞կը…Հուսաս, որ քո հե՞րթը կհասնի…
Համբերությունը, հույսը, կյանքի օրենքները, փաստարկները կարևոր են, բայց այդ չի վերաբերում մարդկային գիտակցության ինտիմ և անհատական հարաբերությանը, սիրո խորը զգացումներին, որոնք չեն գտնվում նաև չեն ենթարկվում ո′չ ժամանակին և ո′չ էլ տարածությանը: Այդտեղ օրենքների թելադրողը, պահանջատերը, որոշիչը միայն ու միայն զգացմունքների իրական լինելը, մեծությունն ու խորությունն է…
Սերն իհարկե, ամենից առաջ զգացմունք է, բայց նաև մարմինների անարտահայտելի, գրեթե հոգեկան մերձեցում, երբ դառնում են մեկ հոգի ու մեկ մարմին…
Այդ հոգեկանի բացակայության դեպքում մոտիկությունն առանց պատճառի կամ հիասթափության արդյունքում դառնում է օտարություն, անէություն, բաժանում, հաճախ նաև արհամարհանք…
Ցավոք…»: