26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոտքով հարվածել են սեղանին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել. մանրամասներ բժիշկների ծեծկռտուքից

Սկզբում  բժիշկներ Արթուր Նասիբյանը վեճի է բռնվել  նույն  բաժանմունքի   բժիշկներ Արտակ եւ Արման  Սարգսյանների հետ:  Նրանք էլ  ծեծել են իրենց հետ վիճաբանողերին: Այնուհետ ծեծկռտուքը շարունակվել է հիվանդանոցի այլ սենյակում: Արթուր Նասիբյանին է միացել նրա բժիշկ եղբայրը՝ Արմեն Նասիբյանը: 

Եղբայրները մտել են բուժքույր Աննա Ադամյանի սենյակ եւ տեւական ժամանակ նրան անպատիվ խոսքեր ասել, հայհոյել ու հարվածել աշխատասեղանին: Բուժքույրը բողոքով դիմել է  Ոստիկանության «Կումայրի»  բաժին՝ հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ վիճաբանության ժամանակ բժշկական կենտրոնում որպես վիրաբույժ աշխատող երկու եղբայրները՝ 40-ամյա Արմեն Նասիբյանն ու 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր սեղանին ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել։

Մինչ այդ նույն բաժնում արդեն իսկ օպերատիվ տեղեկություններ է ստացված է եղել հիվանդանոցում  կատարվածի մասին:

Վիճաբանությունը եղել է միջանցքում, պատճառը բուժքրոջ հիվանդներից մեկին իրեն մտերիմ վիրաբույժի՝ Սարգսյանի մոտ ուղղորդելն է։ Նասիբյաններն էլ, լսելով այս մասին, նախ վիճաբանել են Սարգսյանների հետ, հետո հաշիվ պահանջել բուժքրոջից։ Նասիբյան եղբայրներն հարցաքննվել են ոստիկանության «Կումայրի» բաժնում:

 «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն հանձնարարել է վեճի բոլոր մասնակիցներին երկուշաբթի վաղ առավոտ ներկայանալ զեկուցագրերով:  Խնդիրը կքննի էթիկայի հանձնաժողովը:

Բժշկական կենտրոնում պատրաստվում են էթիկայի հանձնաժողովի նիստ գումարել, քննարկել բուժաշխատողների պահվածքը ու պատժել մեղավորներին։ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նշեց, «Մենք կհրապարկենք էթիկայի հանձնաժողովի քննարկման արդյունքները, մեղավորներն անպայման կպատժվեն։ Իրավապահները, բնականաբար, կտան իրավական գնահատական, սակայն մենք ևս կտանք մեր խիստ ու միաժամանակ օբյեկտիվ գնահատականը»։

Բժիշկ Արթուր Նասիբյանը նշում է, որ եղել են քննարկումներ, ամեն մի բժիշկ իմ մոտեցումն ունի հիվանդի բուժման ու հնարավոր է մտքերի բախում տեղի ունենա։ Այսինքն` կարող է հարցը վիճարկվի, առողջ բանավեճ տեղի ունենա ու կողքից անցնողին դա կռիվ թվա։ Մեր կրթական ցենզին  ու դաստիարակությանը հարիր չէ որևէ մեկին  ծեծին ենթարկելը, կամ եթե մեկին ծեծում ես, ծեծը հետքեր պետք ունենա, չէ՞։ Չկա նման բան։  Բժիշկ Սարգսյանի հետ մենք քննարկում ունեցել ենք, իսկ բուժքրոջ պահվածքի հետ կապված այլ խնդիր կա

Ըստ Արթուր Նասիբյանի, բուժքույրը  մի քանի նկատողություններ ունի, ու  պատրաստվում էին ազատել աշխատանքից, ինչին ի պատասխան այս քայլին է գնացել բուժքույրը: Իսկ Սարգսյան բժիշկ եղբայրները այս հարցում լուռ են: Էթիկայի հանձնաժողովից հետո միայն կանդրադառնան հարցին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ