30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Եթե Արմեն Սարգսյանը դառնա նախագահ, մեր երկիրը շատ կշահի»

«Վստահ եմ, եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի»,-այսօր` փետրվարի 19-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածուի հետ տարիների մտերմություն եւ համագործակցության փորձ ունի:

Անդրադառնալով հարցին, թե Արմեն Սարգսյանը խոսել է Հայաստանում կրթության խնդիրներից եւ ասել է, որ ոլորտում շատ բացեր կան, Լեւոն Մկրտչյանը նկատեց. «ՀՅԴ կենտրոնական գրասենյակում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խոսել ենք կրթության խնդիրներից։ Մենք եկել ենք որակական մի աստիճանի վրա, երբ պետք է ձեւը ամբողջությամբ լուծվի բովանդակությամբ։ Աշխարհում կրթական համակարգը որոնումների մեջ է, այստեղ է, որ պարոն Սարգսյանը շատ օգտակար կարող է լինել նաեւ իր քեմբրիջյան փորձով։ Այն մասնագիտությունները, որ մենք ուսուցանում ենք, աշխարհում առաջիկա 6-7 տարվա ընթացքում նրանց մեծ մասը կարող է գոյություն չունենալ»։

Նախարարի  խոսքով, եթե խոսվում է բարձր որակի կրթության մասին, ապա պետք է ունենալ պայմաններ, վերջին խոսքի լաբորատոր պայմաններ. «Երկրորդ կարեւոր պահը կա, որ գիտելիքը ոչ միայն գիտելիք է, այլեւ մի բան, որը մենք կոչում ենք դաստիարակություն:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ