26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում ահաբեկիչ քրդեր կա՞ ն. Հայկական Ժամանակ

 Նախօրեին ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, որ ՀՀ սահմանը հատել են 50-70 քուրդ ահաբեկիչներ: Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համաձայն՝ քրդական խումբը գտնվում է Գորիս քաղաքում, իսկ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ: Գորիսի տարբեր բնակիչներ, սակայն նման տեղեկություն չունեն: Գորիսի ոստիկանությունից պնդում են, որ չեն կարող հարցին պատասխանել: Վերջիններս ոչ հերքում, ոչ էլ հաստատում էին քուրդ ահաբեկիչների մասին լուրը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց, որ համայնքա­յին ոստիկանությունը պարբերաբար զրուցում է քաղաքացիների հետ եւ բնակիչների հետ հանդիպումը սովորական բնույթ է կրում: Հարցին, թե ոստիկանությունն այդ դեպքում ինչու՞ է քաղաքացիներին խնդրել զգուշա­նալ, Ահարոնյանը պատասխանեց, որ ոստիկանությունը մշտապես խնդ­րում է լինել զգոն եւ զգույշ: Հարցին ի վերջո Գորիսում հիմա քրդական խմ­բավորում կա՞, թե՞ ոչ, Ահարոնյանն ասաց, որ հարցին պատասխանել է իր իրավասության շրջանակներում եւ ավելին ասել չի կարող:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ