17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ես Եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը

Ես Եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը: Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ: Վստահի՛ր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահի՛ր և մի վախենա: Դու պետք է ամբողջովի՛ն կախում ունենաս միայն Աստվածային Զորությունից: Ես քեզ չե՛մ մոռացել. քո օգնությունը տե՛ղ կհասնի: Իրականացվա՛ծ կտեսնես ու կճանաչե՛ս Իմ Աստվածային Զորությունը:

Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում: Դու պետք է սպասե՛ս. Վստահե՛ս, Հուսա՛ս և Ուրախանա՛ս Ինձնով: Ոչ թե մարդուն, այլ Ի՛նձ ապավինիր. Ե՛ս Եմ քո Զորությունը, քո Օգնությունը և քո կարիքները հոգացողը:

Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ: Այս է Հարցը: Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը:

Տե՛ր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ: Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ: Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրան Պսակը Հաղթության: Բայց Իմ աշակերտներից ո՛չ ոք չի կարող իրապես հաղթել, մինչև որ չսպասի` սկսելու ու ճանապարհ ելնելու Իմ Հրամանին: Հնարավոր չէ նեղության մեջ ընկնել, երբ համոզված ես, որ Ես Եմ քո կարիքները հոգում:

ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ. ԱՄԵՆՕՐՅԱ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Հեղինակ` երկու անծանոթ կանայք
Արևմտահայերենից փոխադրեց բանաստեղծ Սուրեն Պողոսյանը

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ