26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուրեմն՝ կողմնորոշվեք վերջապես

Աստվածաշունչ չկարդալով, Աստծուն չճանաչելով ու Աստծո պատգամները չպահելով, միայն հայ լինելով քրիստոնյա չեն դառնում: Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, ով հայտարարում է, որ ինքը նժդեհական է, որովհետև լսել է Գալուստ Սահակյանի ելույթները ԱԺ-ում: Իսկ Նժդեհի գործերից ոչինչ չի կարդացել: Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, ով հայտարարում է, որ ինքը մարքսիստ է, որովհետև իր հայրն ու պապը մարքսիստ են եղել: Իսկ ինքը Մարքսի գործերից ոչ մի տող չի կարդացել: Համոզված եմ՝ երկու դեպքում էլ ամենազուսպ մարդն անգամ կասի, որ դրանք պարծենկոտ են և տգետ: Իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր հայտարարում են, որ իրենք քրիստոնյա են, որովհետև հանգուցյալ մորաքրոջ հոգեհացի ժամանակ լսել են քահանայի խոսքերը: Բացի այդ՝ իրենց պապերը քրիստոնյա են եղել:

Բայց Քրիստոսի Ավետարանը չեն կարդացել և չեն էլ ուզում կարդալ: Մի՞թե նույնքան պարծենկոտություն և տգիտություն չէ, որքան նախորդ երկու դեպքերում: Գուցե և ավելին: Իսկ երբ մեկը քրիստոնեության մասին խոսելիս մեջբերում է Քրիստոսի Խոսքը, սկսում են կամ քարկոծել՝ թե զզվեցրիր քո Աստվածաշնչով, կամ ձանձրալի հայացքով ընդհատում են, ասելով, որ իրենք իրենց սրտում են հավատում ու Քրիստոսի Խոոսքի կարիքը չունեն: Իրենք համոզված են, որ եթե հաճախ մոմ են վառում, մատաղ են անում, եկեղեցու կողքով անցնելիս դեմքերն են խաչակնքում, գերեզմանից վերադառնալիս ձեռքերը ողողում են, իսկ գերեզմանում օղու կեսը խմում, իսկ մյուս կեսը հեղում գերեզմանաթմբին, ուրեմն ճշմարիտ քրիստոնյա են:

Չէ, սիրելիներս, քրիստոնյան մոմով ու օղով չի որոշվում, քրիստոնյան պապերի հավատով ու ավանդույթներով չի որոշվում: Քրիստոնյան որոշվում է Քրիստոսով, Քրիստոսի Ավետարանը կարդալով և կատարելով, Քրիստոսի հետևորդը լինելով: Ուրեմն կողմնորոշվեք վերջապես: Կամ եղեք քրիստոնյա այնպես, ինչպես դա պատգամել է Ինքը՝ ՔՐԻՍՏՈՍԸ, կամ այլևս մի՛ հայտարարեք, թե քրիստոնյա եք և դրանով մի՛ վարկաբեկեք քրիստոնեությանը: Չէ՞ որ մի օր պատասխան եք տալու։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ