20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին ընտրությունները մարտի 9-ին

2014 թվականի մարտի 9-ին Հայաստանում կայանալու են այս տարվա առաջին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները:

Համայնքի ղեկավար են ընտրելու Տավուշի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի,Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի 40 համայնքներում, իսկ 43 համայնքում էլ կայանալու է ավագանու անդամի ընտրություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ, թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներակացնել փետրվարի 2-ից 7-ը, գրանցումը կկատարվի մինչեւ փետրվարի 12-ը:

Նախընտրական քարոզարշավը փետրվարի 19-ից մինչեւ մարտի 7-ն է:

Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելու են փետրվարի 7-ից 12-ը ընկած ժամանակահատվածում:ՏԸՀ առաջին նիստերը կայանալու են փետրվարի 15-ին:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի Հայաստանում ՏԻՄ հերթական ընտրություններ, բացառությամբ Երեւանի ավագանու ընտրությունների, կարող են անցկացվել տարին մինչեւ չորս անգամ: Քվեարկության օրը սահմանում է ԿԸՀ-ն, իսկ ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունները ժամկետը լրանալուց ոչ, ուշ քան 70 օր առաջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ