11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Ինքն իր համար ոտք պատրասեց.խիզախ հրամանատարը տոնում է

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  2014 թվականի օգոստոսի 28-ին, ականի պայթյունից վիրավորվեցին 4 զինծառայողներ: Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի համար այդ օրը ճակատագրական նշանակություն ունեցավ: Ազնիվ ու իր գործին նվիրված զինվորականը պայթյունի արդյունքում կորցրեց աջ ոտքը:

Բաբայանը երբեք չկորցրեց արիությունը, դեպքից կարճ ժամանակ անց ինքը իր համար արհեստական ոտք  պատրաստեց ու շարունակեց քայլել;

Լեռնիկ Բաբայանի ընտանիքը այսօր տոնում է նրա ծննդյան տարեդարձը:

Ամուսնու հետ նույն զորամասում ծառայող կինը` Գայանե Բաբայանը կատարվածը ճակատագիր է համարում.«Լեռնիկը թույլ չտվեց մեզ հուսահատվել, նա վստահեցրեց, որ զինվորը հուզվելու իրավունք չունի: Այսօր նա իր զինվորների կողքին է և ոչ մեկից պակաս չի վազում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գայանե Բաբայանը:

Henaran.am-ի խմբագրակազմը շնորհավորում է հրամանատարին և ընտանեկան երջանկություն ու հաղթանակներ մաղթում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ