26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարո Եղնուկյանին վերաբերվող միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդեց փոփոխել գործում առկա ապացույցների հետազոտման կարգը եւ սկզբում հետազոտել Կարո Եղնուկյանին առնչվող ապացույցները եւ նյութերը:

 «Գործի նյութերը կազմում են 120 հատոր, այսինքն՝ 65 000 էջ, որոնցից մոտ 20 թերթն է վերաբերում Կարո Եղնուկյանին: Այլ է հարցը, որ դրանք էլ չեն հիմնավորում նրան առաջադրված մեղադրանքը: Այդ մի քանի թերթը մի քանի ժամում կարելի է ավարտել, իսկ նրա մասով մեկ վկա կա՝ Մաքսիմ Սարգսյանը: Եղնուկյանին առնչվող նյութերի հետազոտումից հետո էլ տեղին չի լինի պնդումը, թե Եղնուկյանը կարող է խոչընդոտել ապացույցների հետազոտմանը: Այդ ժամանակ կարող եմ արդեն ներկայացնել միջնորդություն՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Հակառակ դեպքում կստացվի, որ Եղնուկյանը երեք տարի պետք է լսի 65 000 թերթ ապացույցների հետազոտումը»,-հայտարարեց Տիգրան Հայրապետյանը:

Մեղադրող-դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ ասելով, որ ապացույցների հետազոտման կարգն արդեն իսկ սահմանվել է դատարանի կողմից, ուստի կարգը փոփոխելը կխախտի գործընթացը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց Հայրապետյանի միջնորդությունը մերժել՝ հետեւյալ հիմքով. «Ցանկացած ապացույց եթե հետազոտում ենք, դրա վերաբերյալ իրավաբանական գնահատական կարող ենք տալ միայն բոլոր ապացույցները հետազոտելու ավարտին՝ դրանց համադրության մեջ»:

Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ