14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ֆոտոսեսիա եք անում՝ ձայն չեմ հանում…».դատավորը` Միայնակ գայլին

«Ֆոտոսեսիա եք անում՝ ձայն չեմ հանում…ոնց ասում են՝ կենացները քաղցրանում են, հա՞…»,-«Սասնա ծռեր» 10 անդամի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանին  (Միայնակ գայլ) դիմեց դատավոր Մեսրոպ Մակյանը:

Նշենք, որ դհլիճում գտնվող անձիք ապակեպատ պատնեշից այն կողմ` փորձում էին լուսանկարվել «Սասնա ծռեր»-ի անդամի հետ:

 «Հասկացանք, որ սուրճ եք խմում…ինչքան չտեսնելու եմ տալիս, այնքան շարունակում եք»,-ընդգծեց դատավորը:

Նշենք, որ այս նիստը ընթանում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ և գվարույթում ընդգրկված են` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և  Էդվարդ Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ