26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն ընդունել է  Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Մարսելո Մորին, քաղաքական գծով պատասխանատու Անժելա Բուլարգան և Եվրահանձնաժողովի պատվիրակության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների հարցերով պատասխանատու Անդրեա Բաջիոլին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:

    Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականության շրջանակներում արձանագրված վերջին ձեռքբերումները՝ օրենսդրական նախաձեռնությունները, անտառների կառավարման ոլորտի բարեփոխումները, Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ կատարված գործնական քայլերը։ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել միջազգային կառույցների՝ մասնավորապես Եվրամիության հետ համագործակցությունը և կարևորել վերջիններիս կողմից տրամադրվող օժանդակությունը՝ ոլորտի խնդիրների լուծման համար։ Էրիկ Գրիգորյանը հատկանշել է նաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ փոխգործակցության ընդլայնումը բնապահպանության բնագավառում։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել է ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պատվիրակության ղեկավարը փոխանցել է Եվրահանձնաժողովի պատրաստակամությունն՝ օժանդակելու Հայաստանին շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերին։

   Կողմերն անդրադարձել են նաև Միասնական աջակցության շրջանակի համաձայնագրին, որի ներքո նույնպես Հայաստանը կարող  է օգտվել շրջակա միջավայրին ուղղվող ֆինանսավորումից։

   Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինտենսիվացնել աշխատանքային հանդիպումները և ընդլայնել բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակները։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ