26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր առաջարկներ՝ կապված ծխելն արգելելու հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բավական լուրջ դիմադրության է արժանացել հենց կառավարության ներսում: Հիշեցնենք` այդ օրինագծով հանրային վայրերում ծխելու համար նախատեսված են մեծ տուգանքներ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի մոտ այդ թեմայով վերջերս տեղի է ունեցել խորհրդակցություն, եւ նախարարներից շատերը դեմ են արտահայտվել այս նախագծին` ասելով, թե դա բացասական լուրջ հետեւանքներ կարող է ունենալ տնտեսական առումով: Նախ՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում ծխելն արգելելու հետեւանքով կարող է նվազել հաճախորդների թիվը, ինչի հետեւանքով այնտեղ կնվազի առեւտրաշրջանառությունը, ըստ այդմ՝ նաեւ տնտեսվարողների կողմից բյուջե վճարվող հարկերը:

Բացի այդ` տեսակետ է հնչել, որ այս նախաձեռնությունը բացասաբար կազդի նաեւ զբոսաշրջության վրա, քանի որ օտարերկրացի զբոսաշրջիկներին, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից, գրավում է այն, որ նրանք Հայաստանյան ժամանցի վայրերում ազատ ծխում են: Այնպես որ Հայաստանը կարող է վանի զբոսաշրջիկներին:

Այդ խորհրդակցության ժամանակ նույնիսկ բերվել է հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ նաեւ տուրիզմի զարգացման նպատակով օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը:

Մեր տեղեկություններով` առաջարկվել է ոչ թե ծխելն արգելել անխտիր բոլոր վայրերում, այլ գոտիավորել՝ սրճարաններում, ռեստորաններում, ակումբներում եւ նման այլ վայրերում սահմանելով ծխողների եւ չծխողների համար առանձին սրահներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ