09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձիու տարվա առաջին կապանցիներին շնորհավորեց քաղաքապետը

2014 թվականին  առաջինը լույս աշխարհ եկած փոքրիկ կապանցիների Ամանորը ծննդատանը շնորհավորեց  Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Թվով 4 նորածինների` Մանեի, Թինայի, Լիլիայի եւ Մարտինի համար քաղաքապետը տարել էր մանկական հագուստ: Անմասն չմնացին նաեւ փոքրիկների  մայրիկները:

Առողջություն մաղթելով նրանց, քաղաքապետը հորդերեց շատ երեխաներ ունենալ: Աշոտ Հայրապետյանը այցելեց նաեւ Կապանի բժշկական  հիվանդանոցի մանկական բաժանմունք, որտեղ տոնական այս օրերին ստացիոնար բուժում է ստանում 17 երեխա:

Նրանց համար եւս քաղաքապետը տարել նվերներ էր պատրաստել: Աշոտ Հայրապետյանը շնորհավորեց նրանց Նոր տարին, ցանկացավ առողջություն եւ անհոգ մանկություն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ