14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր երիտասարդական ձևաչափ ՀՀԿ-ականներից

Նախօրեին տրվեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նոր նախագծի՝ Political Box-ի մեկնարկը: 
«Քաղաքական արկղը» ներքաղաքական ու միջազգային կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական մրցույթներ պատրաստող, քննարկումներ իրականացնող ծրագիր է:
Այս հարթակն առաջարկում է առավել խորքային, մասնագիտական ու ռացիոնալ տեսանկյունից ուսումնասիրել այն կարևոր իրադարձությունները, որոնց մասին շատ հաճախ չկա համապարփակ և բազմակողմանի տեղեկատվություն

Political Box-ի միջոցով երիտասարդները կարող են մասնակցել թեմատիկ մրցույթների, լսել փորձագիտական կարծիքներ ու շփվել փորձառու պաշտոնյաների հետ:

Ձևաչափի առաջին միջոցառման հյուրերն էին ՀՀԿ ԵԿ նախագահ , ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ու արաբագետ Արմեն Պետրոսյանը: 
Կարեն Ավագյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ծրագիրը ևս մեկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ինքնաբացահայտվելու, իրենց գիտելիքներն ու գաղափարները կյանքի կոչելու և մասնակիցը դառնալու այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են մեր երկրում։ 
«Political Box-ն այն ծրագիրն է, որտեղ հավաքվելու են բոլոր այն խնդիրները, առաջարկները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս, և մենք ինքներս էլ փորձելու ենք հասկանալ, թե այդ խնդիրների շուրջ ինչ լուծման ձևեր, ինչ կարծիքներ, ինչ գիտելիքներ կան, որոնք դեռ չեն կիրառվել, կամ դեռևս ոչ ոք չգիտի»,- ասաց Կարեն Ավագյանը։ Կարեն Ավագյանի խոսքով՝ ՀՀԿ ԵԿ-ն միշտ էլ զգում է նոր գաղափարների, նոր ծրագրերի, նոր դեմքերի կարիք։ «Իսկ այդ նորի ստեղծողները հենց մեր երիտասարդներն են»,- ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավարը՝ պատասխանելով նաև երիտասարդներին հուզող տարբնույթ և բազմապիսի հարցերին:
Հաջորդ հյուրը արաբագետ Արմեն Պետրոսյանն էր, ով նշեց, որ ծրագրին մասնակցելը որպես փորձագետի մեծ պատիվ էր իր համա։ Փորձագետի պատրաստած «case»-ի միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ուժերը փորձել միջազգային քաղաքագիտական քննարկում-մրցույթում, որը կրում էր «Թուրքիայի ներխուժումը Սիրիա» խորագիրը:
Նշենք, որ մրցութի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, և հաղթող թիմն ու օրվա լավագույն մասնակիցը կպարգևատրվեն մրցանականերով:

 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ