26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լսումներից երկու օր անց կան դրական արդյունքներ. ՀՀԿ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ամփոխվել է նախագահի այցը Ֆրանսիա, քննարկվել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական այլ հարցեր: Շարմազանովը նշեց, որ Ֆրանսիայի ու Հայաստանի նախագահների հանդիպումը վերահաստատեց երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը: Նա հիշեցրեց, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողոցը հենց Հայաստանում է կայանալու:

«Եվրոպացիների գնահատականով էլ՝ այսօրվա Հայաստանն անհամեմատ է մի քանի տարի առաջվա Հայաստանի հետ»,-նկատեց նա: 

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ նախագահը հայտարարել է նաև, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, և այդ կառույցն ու ԵՄ-ն պետք է համագործակցեն, իսկ Հայաստանը պետք է կամուրջ լինի: «Մենք մեր քաղաքականության մեջ առաջնորդվում ենք ՀՀ պետական ու ազգային շահով: 

Իրանի վերաբերյալ նախագահն ասաց, որ մեզ համար շատ թանկ են Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, և չնայած Ադրբեջանի սին փորձերին՝ կրոնական երանգ հաղորդել ղարաբաղյան հարցին, Իրանը երբեք չմտավ այդ խաղի մեջ ու պահպանես իր հավասարակշռված դիրքորոշումը: Իրանի հետ հարաբերությունները նաև կարևոր են տնտեսական առումով, պետք է շարունակենք համագործակցությունը խորհրդարանական մակարդակով նաև»,-հավելեց Շարմազանովը: 

Նա ասաց, որ անդրադարձ է եղել նաև խորհրդարանական լսումների՝ գնաճի վերաբերյալ: Շարմազանովը կարևորեց Գյուղատնտեսության նախարարի հայտարարությունը, որ գյուղացիական տնտեսությունները կսուբսիդավորվեն, նաև տրանսպորտային ուղևորափոխադրումների դրույքաչափերը կիջոցվեն, ու ավելորդ հարկային բեռ չի առաջանա: Սրա հեղինակը ՀՀԿ-ի խմբակցությունն է:

«Որ ասում եք՝ լսումների օգուտը որն է, արդեն երկու օր անց ունենք դրական քայլեր, հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել բոլոր առաջարկությունները, և ես համոզված եմ, որ բոլոր առաջարկությունները կարող ենք վերածել օրենսդրական նախաձեռնությունների»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ