11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Իշխանափոխության տանելու համար ժողովրդին էս օրը գցեցին»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասում է, որ թեև ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնը մեծ նշանակություն չունի, նախագահի լիազորությունները համեմատաբար քիչ են, սակայն իշխանական մեծամասնությունը չի պատրաստվում զիջել ու «Ելքին» էլ թեկնածու առաջադրելու հնարավորություն տալ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ  իշխանությունը  պիտի ցանկանա, որ բանավեճ լինի, քննարկումներ լինեն թեկնածուներ մեջ, սակայն այդ կամքը չկա:

«Այս իշխանությունները Խորհրդային միության իշխանությունների կերպ են ինքնադրսևորվում: Միակարծություն, միապետություն են ուզում: Թեկնածուներ պիտի լինեն, որ ընտրության հնարավորություն լինի, դրա համար ենք ասում՝ թող «Հանրապետականը» ևս 10 ձայն տա, մենք թեկնածու առաջադրենք»,-հավելեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ընդդեմ թանկացման «Ելքի» պայքարին, մասնավորապես թե արդյոք դա կտանի իշխանափոխության, ապա Ս. Միքայելյանն ընդգծեց. «Իշխանափոխության տանելու համար ժողովրդին էս օրը գցեցին, և ընդդիմությունը վերացավ, մնաց ընդդիմադիրների մի փոքր մաս: Մենք պայքարին տեր ենք կանգնելու։ Ժողովրդին հանել ենք փողոց նշված հարցի լուծման համար, ոչ թե՝ ժողովրդին հանել ենք փողոց, ասում ենք՝ քելեք գնում ենք իշխանափոխության։ Եթե ժողովրդին էս տարիների ընթացքում առաջնորդները տանեին կամաց–կամաց հարցերի լուծման, ավելի կոգեւորվեի, կլիներ մեծ համախմբվածություն, կլիներ  իշխանափոխություն։ Դրա համար մենք հարկային բեռի թեթեւացման պահանջ ենք դրել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ