27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սխալվում էին, եթե կարծում էին, որ լսումները դառնալու էին միտինգի երկրորդ սերիան. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ գնաճի վերաբերյալ երկու օր առաջ խորհրդարանում կայացած լսումներն արդյունավետ էին: «Ի տարբերություն մեր որոշ ընդդիմադիրների՝ եթե կարծում էին, որ լսումները պետք է վերածվեին միտինգի, երթի, դառնային միտինգի երկրորդ սերիա, սխալվում էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է բոլոր առաջարկությունները ու իր հերթին առաջարկություններ անի կառավարությանը:

Շարմազանովը նշեց, որ 28 ելույթ է եղել, որից 20 ելույթ եղել է մասնագետներից կողմից: «Լսումների նպատակը չի եղել ընդդիմության ու իշխանության քաղաքական բախումը կազմակերպել պառլամենտում, մեր խնդիրն էր հանրության ու մասնագետների կարծիքը լսել, և մենք լսեցինք»,-հավելեց նա:

ԱԺ նախագահի տեղկալը հայտնեց, որ իրենց խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա՝ տրանսպորտի հետ կապված, գյուղացիական  տնտեսությունների սուբսիդավորման հետ կապված էլ նախագահն առաջարկեց սուբիսդավորում իրականացնել: «Արհեստականորեն գների զսպումն ավելի վտանգավոր է, քան գնաճը, մեր խնդիրրը չպիտի լինի արհեստականորեն զսպել գնաճը: Գնաճ կա բոլոր երկրներում, պետք է հասկանալ նաև՝ օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ այդ գնաճը, եթե կլինեն մեղավորներ, պետք է պատժվեն:

Եվ ես այն կարծիքին չեմ, որ այդ ամբիոնը պետք է օգտագործել սոխ, սխտոր, խառը կանաչու մասին խոսելու համար, եթե այդպես լինի տեղական հավն էլ է էժանացել, մյուսն էլ:

Այսօր  մեր ընդդիմադիր գործընկերները հնարք են անում, երբ ինչ-որ ցուցանիշով Հայաստանը զիջում է իր գործընկերին, ասում են, հիշում են, բայց երբ ասում ենք, որ 2.6 է գնաճը, իսկ մյուս երկրներում ավելի շատ է, ԱՊՀ-ում ամենաքիչ գնաճն ունի Հայաստանը, ասում են՝ է, ի ինձ հետաքրքիր է՞ բա դա, բա այ ախպեր ջան ո՞նց է լինում այդպես: Հայաստանն իզոլացված չի ապրում, որ միջազգային բացասական տենդենցները մեզ վրա չազդեն»,-նկատեց Շարմազանովը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ