27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, ո՞վ է մեր թիմի անդամ. Շարմազանով (տեսանյութ)

«Ի՞նչ է նշանակում դրսից, նա դրսից չէ: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է»,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ՀՀԿ-ը վերջերս բոլոր թեկնածուներին առաջադրում դրսից: Ըստ նրա՝ ճիշտ չէ դուրս ասել Արմեն Սարգսյանի մասին, նաև արդարացի չէ:  

«Նա ՀՀ դիվանագետ է, նա նշանակվել է դեսպան նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ի դեպ, նա այն եզակի գործիչներից է, ով երեք մեր նախագահներից կողմից  նշանակվել է դեսպան, և խոսել նրա մասին, որ նա դրսից բերված մարդ է, արդարացի չէ: Արմեն Սարգսյանն իր քաղաքական ու գիտական կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ, առաջ չընկնենք, որովհետև նա դեռ պետք է համաձայնի»,-հավելեց Շարմազանովը:

Իսկ ինչու ՀՀԿ-ից չէ թեկնածուն, Շարմազանովը հիշեցրեց Սահմանադրության պահանջը՝  նոր նախագահը անկուսակցական պիտի լինի:

Ինչ վերաբերում է քաղտեխնոլոգների գնահատականներին, որ բերվում են այնպիսի մարդիկ՝ օրինակ՝ վարչապետ Կարապետյանը նաև, ովքեր «համակարգի ծնունդ չեն», ԱԺ փոխնախագահն ասաց, որ սխալ է նման բան ասել: «Ի՞նչ է նշանակում համակարգի ծնունդը, ես համակարգի ծնունդ ե՞մ: 

Կարեն Կարապետայնը եղել է նաև Էներգետիկայի նախարարի տեղակալ, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչ, բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, ո՞վ է մեր թիմի անդամ: Ես դա չեմ հասկանում: Ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն համակարգից դուրս է մարդ բերում. եթե Միացյալ թագավորությունում արտակա և լիազոր դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը պետական համակարգի ներկայացուցիչ  չէ, բա լավ, ո՞վ է պետական համակարչգի ներկայացուցիչ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ