19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Դե, մի բան կստացվի»

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է՝  Արմեն Սարգսյանի ներուժը պետք է կարոդանա գնահատել մեր երկրի կառավարման համակարգը, քանի որ այս անգամ ժողովուրդը  նախագահ  չի ընտրելու։ Այդուհանդերձ, սոցիոլոգը վստահ է, եթե Արմեն Սարգսյանը խորհրդարանի կողմից ընտրվի որպես երկրի նախագահ ու որոշակի ժամանակ աշխատի, ժողովուրդտ որոշ ժամանակ անց իր գնահատականը կգա՝ տեսնելով նրա աշխատանքը։

Այս մասին սոցիոլոգը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։
«Իշխանությունում պիտի հիշեն   Արմեն Սարգսյանի կատարած աշխատանքները, նրա վարչապետությունը։ Նա բավական ժամանակ այստեղ բարձր  պաշտոններ է զբաղեցրել։ Իշխանոությունները պիտի   հասկանան՝   նա ինչ ներուժ ունի նա, թե չէ, ինչ -որ հեռավոր գյուղի բնակչին եթե հարցնես Արմեն Սարգսյանի մասին, նա ի՞նչ կարող է ասել․ ոչի՛նչ․ միայն  լավագույն դեպքում կարող է  Արեմն Սարգսյանի հետ հույսեր կապել, մտածել՝   դե, մի բան կստացվի։   Ժողովուրդը դեռ չի կարող գնահատական տալ Արմեն Սարգսյանին։ Նա պիտի ընտրվի, աշխատի՝ վարչապետի հետ միասին, որ ժողովուրդը տեսնի այդ աշխատանքը  և իր գնահատականը տա  և՛ նոր վարչապետին, և՛ նոր նախագահին։ Այնպես որ, մեկ-երկու սեզոն է պետք, որ ժողովուրդը հասկանա՝ ով ինչպես աշխատեց», – ասաց Ադիբեկյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ