Հայկ Կյուրեղյանը առողջական խնդիրներ ունի. հայրը մանրամասնում է/տեսանյութ/
«Հայկի ոգին բարձր է, ամուր է, բայց առողջական խնդիրներ ունի»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան: Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:
Արմենակ Կյուրեղյանի խոսքով` Հայկի առողջական խնդիրները առաջացել են հացադուլի և ջրադուլի հետևանքով: Նա հետազոտության կարիք ունի, սակայն կալանավայրում դա հնարավոր չէ:
Մանրամասները` տեսանյութում: