27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դուք կարգի հրավիրվեք». Սերգո Կյուրեղյանը դուրս եկավ ափերից

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Դահլիճ բերված  «Սասնա ծռեր»-ի անդամները նշեցին, որ պաշտպաններից հրաժարվելու քայլը պայմանական էր, քանի որ իրենք բոյկոտով աջակցում էին իրենց հացադուլավոր ընկերներին:

Սերգո Կյուրեղյանը նշեց, որ չի ցանկանում մնալ դատական նիստերի դահլիճում, քանի որ իրենց պահանջը չի կատարվել:

Նշենք, որ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հացադուլի միջոցով պահանջում էին իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Դատավորը Կյուրեղյանին արգելեց դահլիճից հեռանալ, սակայն վերջինս ոտքի կանգնեց և փորձեց հեռանալ:

«Ձեզ կարգի հրավիրեք Կյուրեղյան»,-դիմեց դատավորը:

«Այդ Դուք կարգի հրավիրվեք»,-ակնհայտ բարկացավ Սերգո Կյուրեղյանը:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ