27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դուք աղավաղում եք փաստերը».փաստաբանը՝ դատավորին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Քիչ առաջ դատական նիստերի դահլիճ բերվեցին «Սասնա ծռեր»-ի անդամները,ովքեր դեռ անցած դատական նիստին երեք ժամով հեռացվել էին դահլիճից:

Դահլիճում չբերվեց միայն Մարտիրոս Հակոբյանը (Դեդ), ում նկատմամբ  այսօր դատավորը կրկին անգամ սանկցիա կիրառեց՝ մեկ ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

Արդեն հայտնել ենք, որ այսօր նախագահող դատավոր Արթուր Օհանյանը գործում ներգրավեց հանրային պաշտպանների:
Դատավորը նշեց, որ պետք է քննարկեն պաշտպանների հարցը, քանի որ նախորդ դատական նիստին «Սասնա ծռերի» անդամները հրաժարվել էին իրեց պաշտպաններից: Բոյկոտով նրանք աջակցում էին իրենց հացադուլավոր ընկերներին:

Նախագահող դատավորը նշեց, որ պաշտպանները գիտեին ժամը քանիսին է լրանում իրենց պաշտպանյալների սանկցիայի ժամկետը, սակայն չեն ներկայացել դատարան:

«Դուք աղավաղում եք փաստերը»,-դատավորին դիմեց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:

«Ընկերուհի ես Ձեզ ձայն չեմ տվել, լռեք»,-ասաց դատավորը:

«Ընկերուհի չի, փաստաբան է»,-պատասխանեց փաստաբանը:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ