«Կանգնեցրե՛ք լսումները, գնանք տներով»
Սերուցքային կարագը պաշտոնական թվերով 41 տոկոս թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու 48 տոկոս էժանացում, իսկ եթե գառան միսն է 28.9 տոկոսով թանկացել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18.2 տոկոս էժանացումը. այսօր գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ասում են՝ գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա: Եթե, ասում ենք սնունդ, խոսքը սնվելու մասին է չէ՞: Որևէ պրոբլեմ չկա, օրինակ, կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ պրոբլեմ կա: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է , որ կարագը օգտակար ա, բա գիտությունը, գիտե՞ք, երբ է բացահայտել, որ խառը կանաչին օգտակար է: Գիտեք՝ ի՞նչ վիտամիններ կան մեջը, ի՞նչ հատկանիշներ կան մեջը:
Գառան միսը թանկացե՞լ է, սոխ կերեք, գիտեք՝ ի՞նչ օգտակար է կանաչ սոխը, չէ լուրջ, առանց կատակի: Որևէ մեկը կասկածի տակ դնու՞մ է կանաչ սոխի օգտակարությոունը: Կամ, խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար: Բենզինը թանկացե՞լ է, մենք էն օրը ցույց տվեցինք, բրդեք ձեր ավտոները, ի՞նչ է՝ թևերիդ մեջ ուժ չկա, համ էլ ֆիտնեսի ծառայություն է: Ուրեմն նորմալ է ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:
Ապա շարունակեց. «Էս ի՞նչ պատմություն է: Մեր իշխանության ներկայացուցիչներն իրականությունը վերցնում են, մտցնում «գուգլ թրանսլեյթի» մեջ, «թրանսլեյթ» կնոպկեն սեղմում, մյուս տեքստը կարդում են: Այսինքն՝ նրանք ըստ էության ամեն ինչ ճիշտ են ասում, բայց «գուգլ թրանսլեյթով» են ասում, որն իրականության հետ կապ չունի, սա է ամբողջ խնդիրը: ՊԵԿ նախագահն ասում ա՝ գազը թանակցել ա, խի՞ եք պատմություն սարքել, վերադարձել ենք 2015 թվականին: 2015 թվականի մակարդակը մեր երազանքների գնաճի մակարդա՞կն ա, կամ ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն էսօր ասում ա՝ 2011 թվին 7 տոկոս գնաճ ա եղել, մարդ ա մեռե՞լ»,- հայտարարեց նա:
Փաշինյանը կոչ արեց փակել այս լսումները: «Կանգնեցրե՛ք լսումները, գնանք տներով, Հայաստանում էնքան բանից մարդ չի մեռնում, տնտեսության չզարգացումից մարդ մեռնո՞մ է թե չի մեռնում, էս է մեր չափանիշը: էս լսումներն էլ կազմակերպել են, որ ասեն՝ չկա գնաճ մեր երկրում»: