Նախարարը խնդրեց պատգամավորներին գործուղումների մասին իրենց հայտնել
ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները թեմայով այսօր Աժ-ում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրվել, որն իր ձևաչափով առաջին անգամ էր: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը Սփյուռքի նախարարի՝ կատարված աշխատանքները ներկայացանելուց հետո նշեց, որ, իհարկե, նախարարությունը չունի մի քանի կարևորագույն գործիքները, որ ավելի արդյունավետ ու հեշտ դարձնի աշխատանքը, սակայն այնպիսի նախարարի են ընտրել, որ կարողանա արդյունքի հասնել առանց այդ հեշտ գործիքների էլ:
Բաղդասարյանը կարևորեց նաև նախարարությանը աշխատանքները՝ սփյուռքահայերի մասնակցությունը ներդրումներ անելու հետ կապված: «Նրանք պետք է հասկանան, որ սա բիզնես հարթակ է իրենց համար, որտեղ փողը պետք է փող բերի, որ այստեղ շահագրգռվածություն լինի ներդրումներ անելու համար, բիզնեսը զարգացնելու, ոչ թե միանվագ օգնություններ կատարելով ու դրանով ավարտել»:
Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ անծայրածիր են խնդիրները, համահայկական թեքեյան մի միություն կլինի մարտի վերջին, որը կհզորացնի մշակութային կյանքը սփյուռքի հինգ երկրներում:
«Ներդրումների աշխատանքը հատկապես քարոզչական առումով իրականացնում ենք, 120 բիզնես ծրագրեր ենք դրել, 1100 բիզնեսմնի էլ ուղարկվել են այն ծրագրերը, որոնք էկոնոմիկայի ու ներդրումների նախարարությունը տրամադրել է»:
Նախարարը նաև հորդորեց պատգամավորներին իրենց գործուղումների մասին իրենց տեղեկացնել, այդ դեպքում կարող են օգնել, ինֆորմացիա տրամադրել տեղի համայնքների մասին: «Մենք չենք իմանում, թե դուք ուր եք մեկնելու, մենք համայնքներից ենք իմանում, որ այս ինչ պատգամավորն այստեղ է եղել»:
Բաղդասարյանը կատակեց, թե նախարարի այս խնդրանքը հրամանի էր նման: Նախարարն էլ ժպտաց ու ասաց, որ ուղղակի հորդորում է: