26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Կարծում եմ՝ 2018-ը կլինի բուռն ստեղծագործական տարի»

Henaran.am-ի զրուցակիցը երգիչ Հովհաննես Ալեքսանյանն է։

-Հովհաննե՛ս,  Ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2017 թվականը, հաջողա՞կ տարի էր։

-2017 թվականն ինձ համար բազմաբովանդակ ու լեցուն տարի էր։ Գործնական հարցերում 2017-ն ինձ համար եղավ բավական ծանր տարի, բայց, միաժամանակ, հաջողակ։

 

– Տարեսկզբին, հավանաբար, նոր պլաններ եք մշակում․ առաջիկայում ի՞նչ նոր աշխատանքներ կներկայացնեք Ձեր հանդիսատեսին։

– Անցած տարի ունեցա նոր երգերի պրեմիերաներ, այս տարի ևս նոր երգեր կունենամ, հավանական է հաև՝ տեսահոլովակ։  Այնուամենայնիվ, այժմ փակագծերը չեմ բացի։

 

– Առաջիկայում հյուրախաղերի մեկնելո՞ւ եք, ի՞նչ համերգաշարեր եք նախատեսում։
– Շատ ծրագրեր կան, որոնք կիրագործվեն այս տարի։ Համերգներ և հրավերներ ունենում են և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։
 
– 2018 թվականի հետ կապված՝ ինչ ակնկալիքներ ունեք։
-Ամեն տարին իր հետ նոր հաջողություններ է բերում։ Կարծում եմ՝ 2018-ը կլինի բուռն ստեղծագործական տարի։ Այս տարի իմ սիրելի հանդիսատեսին կմատուցեմ նոր երգեր, և թո՛ղ որ 2018-ը բոլորի համար լինի հաջողակ տարի։
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ