11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Վերջին խոսքի տեխնիկական զինվածություն է ունենալու

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ամրացված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու լիազորություն տալու մասին որոշման նախագիծը: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ներկայացմամբ՝  նախատեսվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին լիազորել իրեն ամրացված ք.Երևան, Աբովյան 58, գլխավոր մասնաշենքի (թիվ 1 կլինիկա հիվանդանոց) 1711,47 քառակուսի մետր տարածքը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը:

Նախարարն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում կա մոտ 9000 նախկին զինծառայող, ովքեր զինվորական ծառայության ժամանակ վնասվածք կամ խեղում կամ հիվանդություն են ձեռք բերել կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ են դարձել: Նա ասաց, որ նախնական փուլում նախատեսվում է ապահովել ամսական ոչ պակաս 20 ստացիոնար և 50 ամբուլատոր հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում: «Արդեն վերջանում են վերանորոգման աշխատանքները և ամենաարդիական սարքավորումներով հագեցած կենտրոն է լինելու, վերջին խոսքի տեխնիկական զինվածություն է ունենալու»,-ասաց նա և նշեց, որ ծրագիրը ՀՀ նախագահի հովանու ներքո է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ