04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է մոտ 600 հիվանդ

Ներկայումս հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծամասնությունը 0-2 տարեկան երեխաներ են: Բժշկական կազմակերպություններում բուժվում են նաեւ թոքաբորբ եւ բրոնխիտ ախտորոշումներով հիվանդներ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով:

Հիվանդների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության` առողջացման դրական շարժով: Հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով հիվանդներ չկան:

Նախորդ տարիներին, մասնավորապես՝ 2015 եւ 2016 թվականների գրիպի սեզոնի ընթացքում սուր շնչառական վարակներով ստացիոնար կազմակերպություններում օրական արձանագրվել է գրեթե 1000–1500 դիմելիություն։  

Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք ապահովում են սուր շնչառական վարակների եւ գրիպի լիարժեք բուժումը: 

Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով 2017 թվականի նոյեմբերից Հայաստանում շրջանառում են գրիպի Ա եւ Բ տեսակները, ինչպես նաեւ շնչառական այլ վարակների (ռինովիրուսներ, բոկավիրուսներ, պարագիրպ եւ ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ) հարուցիչներ: Դրանց նկատմամբ խոցելի են բոլոր տարիքային խմբերի անձինք, հատկապես՝ մանկահասակ երեխաները։ 

Հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից խուսափելն է։ Հետեւաբար, եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հիվանդ երեխային մի ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ։ Դիմեք բժշկի եւ հետեւեք նրա խորհուրդներին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ