27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում»

«Սասնա ծռերի» անդամ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արմեն Բիլյանի մոտ դեկտեմբերի 21-ին Քրեակատարողական ծառայության բժշկական աշխատանքային հանձնաժողովի զննությամբ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում», եւ նշանակվել է դեղորայքային բուժում` «Նովոպասիտ» դեղամիջոցը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից   հայտնում են, որ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե նա պատշաճ բուժօգնություն չի ստանում: Նրա համար լրացուցիչ հետազոտությունների, ինչպես նաեւ ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել:

Կալանավարված անձ Ա. Բիլյանին, ինչպես նաեւ իր փաստաբանին բացատրվել է, որ Ա. Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման 1-ին գլխի 9-րդ կետի ընձեռած հնարավորությունից, այն է` «Կալանավորված անձը եւ դատապարտյալն իրենց հաշվին եւ իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից»:

 

Նշենք, որ Արմեն Բիլյանը ավելի քան 10 օր է, ինչ հացադուլի մեջ է:  Արմեն Բիլյանը պահանջում է իրեն բժշկական հետազոտությունների ենթարկել, եւ բուժվել քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ՝ կապված նյարդերի հետ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ